ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը խորհրդարանում հանդիպել է Վաղարշակ Հակոբյանին. մանրամասներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի «սրտի օլիգարխ» Նարեկ Նալբանդյանը երեկ եկել էր խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օլիգարխը ԱԺ է եկել թիկնապահների ուղեկցությամբ, սակայն թիկնապահներին թույլ չի տրվել մտնել խորհրդարանի շենքից ներս: Վերջինիս այցի ժամանակ երթեւեկությունն է անգամ խաթարվել, քանի որ նրա ավտոշարասյունը ճանապարհներ է փակել՝ խցանումներ առաջացնելով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջինս խորհրդարանում հանդիպել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Եվրասիական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանին, որը զբաղեցնում է հանձնաժողովի նախագահի թափուր սենյակը: Մեր աղբյուրները հայտնեցին, որ վերջինս Վաղարշակ Հակոբյանի մոտ է գնացել ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հորդորով: Ինչպես հայտնի է, Նարեկ Նալբանդյանը հենց գործող իշխանությունների աջակցությամբ է դարձել օլիգարխ:

Իշխանությունների շնորհիվ նա ձեռք է բերել Ծաղկաձոր քաղաքի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը 5 մլրդ դրամով «փակովի» տարբերակով: Նարեկ Նալբանդյանը նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կալանքի տակ գտնվող առանձնատան վաճառքի գնորդն էր. այդ գործարքը կատարվել էր կասկածելի ճանապարհով եւ պայմաններում։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում