Բուք և տեղ-տեղ մերկասառույց է Ապարան-Միրաք և Ռիա Թազա-Ալագյազ ճանապարհահատվածներում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Աբովյանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Ճամբարակի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Նաիրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Բուք և տեղ-տեղ մերկասառույց է Ապարան-Միրաք և Ռիա Թազա- Ալագյազ ճանապարհահատվածներում:
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին խորհուրդ է տրվում լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։