Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը 3 ամիս կմնա կալանքի տակ. նոր որոշում

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, 3 ամսով երկարաձգել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի տակ գտնվելը:

Նշենք, որ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանները միջնորդել էին գրավ կամ տնային կալանք կիրառել, որը, սակայն, մերժվել է դատարանի կողմից։

Նշենք, որ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներից մեկի վարույթում գտնվող քրեական վարույթով մեղադրյալ, իր եղբոր ընկերոջ և իր մտերիմ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունն իրեն մակագրվելու, ապա այն բավարարելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար։ Ըստ ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ի վերջո մեղադրյալ Սերգեյ Գրիգորյանի կալանքը փոխարինել է գրավով։ Նկատենք, որ Սերգեյ Գրիգորյանը՝ բոլորին հայտնի Ֆազը, այժմ կալանքի տակ է: