Հայաստանը Թուրքիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը

Հայաստանը Թուրքիա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով.

«Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։ Երեկ ուշ երեկոյան մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակով բեռնատարները Մարգարայի կամրջով հատել են հայ–թուրքական սահմանը»,- Twitter-ում գրել է նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հիշեցնենք՝ Հայաստանն ավելի վաղ 100 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Թուրքիա: Այն տեղափոխող 5 բեռնատարն անցել է Հայաստանի և Թուրքիայի ցամաքային սահմանով, որը Թուրքիան միակողմանիորեն փակել էր 1993 թվականին: