Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը պաշտոնական այցով կմեկնի Բաքու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ հանդիպումների ժամանակ հատկապես ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ին ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման թեմային: