Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 23-ի և 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Արարատյան դաշտում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ արևմտյան` 5-7 մ/վ, փետրվարի 22-ին սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վ, 23-ին` 20-25 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Ացախում` 8-10 աստիճանով, 25-27-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 24-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ: