Աղքատությունն ու սովն աճում են, աշխարհը հետընթաց է ապրում. ՄԱԿ գլխավոր քարտուղար

Աղքատությունն ու սովն ամբողջ աշխարհում աճում են տասնամյակների ընթացքում առաջին անգամ, աշխարհն այլևս ոչ թե առաջ է շարժվում, այլ՝ հետընթաց է ապրում։ Այս մասին Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բացման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Այս առաջընթացը շարունակելու փոխարեն մենք ետ շրջվեցինք: Ծայրահեղ աղքատությունն ու սովը տասնամյակների ընթացքում առաջին անգամ են աճում»,- ասել է նա:

Գուտերեշը նշել է, որ 2023 թվականին 339 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի, ինչը 25 տոկոսով ավելին է, քան 2022 թվականին։