Նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի համապատասխան հրամաններով Անուշ Աշոտի Գասպարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի միջազգային հարցումների ապահովման ստորաբաժանման ղեկավար, իսկ Արթուր Արմենի

Վարդանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ:

Արդարադատության առաջին դասի խորհրդական Անուշ Աշոտի Գասպարյանի կենսագրությունը

Ծնվել է 1985 թվականի մարտի 9-ին, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում:
2002-2006թթ.-«ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2013-2015թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն, իրավագիտության
ֆակուլտետ, մագիստրատուրա

2016թ.-ից – Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ

Աշխատանքային գործունեություն

2006-2008թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի
աշխատակազմի դատական նիստերի քարտուղար՝ քաղաքացիական մասնագիտացմամբ

0008-2014թթ. – Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի
դատավորի օգնական՝ քրեական մասնագիտացմամբ

2014-2019 թթ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության գլխավոր
մասնագետ

IV-XII.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրական վարչության պետ

X-X.2019թ. – ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի
քննիչ՝ գործուղված ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական
գլխավոր վարչության քրեագիտական վարչություն

2020-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-
վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչության պետի տեղակալ

2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական մեդալներով,
հուշանվերով և շնորհակալագրով:

Այլ տվյալներ

2018թ.-ից առ այսօր զբաղվում է դասախոսական գործունեությամբ (ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա,
արդարադատության ակադեմիա, «Հյուսիսային» համալսարան):
Ավելի քան 10 գիտական հոդվածների, մենագրության, ուղեցույցների հեղինակ ու համահեղինակ է:

Մասնակցել է ներպետական և միջազգային տարբեր կառույցների կողմից կազմակերպված դասընթացների, սեմինարների,
համաժողովների՝ ստանալով հավաստագրեր:
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արթուր Արմենի Վարդանյանի կենսագրությունը

Ծնվել է 1994 թվականի հուլիսի 28-ին, Երևան քաղաքում:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2018 թվականին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2021 թվականին՝ ասպիրանտուրան, 2018 թվականին՝ ՀՀ փաստաբանների դպրոցը՝ ստանալով փաստաբանի արտոնագիր:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2022 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Աշխատանքային գործունեություն

2018-2021 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի
ասպիրանտ
2021թ․-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի ասիստենտ,
դասախոս
2017-2018թթ. – «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակ կրտսեր իրավաբան
2018-2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի օգնական
II-X.2019թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 1 բաժնի
պետի տեղակալ
2019-2020 թթ. – ՀՀ պետական եկամուտնեերի կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 5 բաժնի պետ
III-XII.2020թ. – ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության թիվ 6 բաժնի պետ
III-VII.2020թ. – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
2020-2023թթ.- ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Պարգևներ

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած չէ:

ՀՀ քննչական կոմիտե