G20-ի ԱԳ նախարարները չեն կարողացել ամփոփիչ հռչակագիր ընդունել

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը և G20-ի արտգործնախարարները չեն կարողացել վերջնական հռչակագիր ընդունել Հնդկաստանում երկօրյա հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մեծ քսանյակի երկրների նախարարները այսօր կայացած բանակցություններից հետո համաձայնել են հրապարակել միաձայն կարծիք այն մասին, որ G20 երկրները, որպես խումբ, եկել են կոնսենսուսի շատ կարևոր հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրների գործընկերները փորձել են ամեն գնով տեքստում ավելացնել ուկրաինական իրավիճակի վերաբերյալ դրույթներ