Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն շաբաթ օրը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 46 հազարի։
«Զոհերի թիվը հասել է 45.968-ի, որոնցից 4.267-ը Սիրիայի քաղաքացիներ են»,- ասել է նախարարը։
Նա նաև նշել է, որ առաջին երկրաշարժից հետո տեղի է ունեցել ավելի քան 13 հազար հետցնցում։
«Ընդհանուր առմամբ փլուզվել է 26.300 շենք, որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվել դրանցից 26.032-ի փլուզման վայրում»,- ասել է նա։
Սոյլուի խոսքով՝ մեկ ամսվա ընթացքում հետցնցումների թիվը գերազանցել է 13 հազարը։
Կարդացեք նաև:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի կողմից ՌԴ-ից հեռու մնալու քայլեր ենք տեսնում․Սերգեյ Ռյաբկով
Փետրվարի 1-ից ընտանեկան/սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը կվճարվի անկանխիկ
Իրավապահները մտնում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բարեկամների տները. ում են փնտրում. ...