Անցանկալի անձ. Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել մուտք գործել Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի նախկին ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ այսօր ավարտվել են իր նախաձեռնած լրագրողի վարպետության դասընթացները։

Վերջինս ցավոտ անակնկալ է որակել այն, որ ունկնդիրների առաջ վարպետաց դասով հանդես գալու համար Հայաստան է ժամանել հայազգի լրագրողներից և մեդիամենեջերներից մեկը՝ «Նյուզ Մեդիա» ընկերության ղեկավար Արամ Գաբրելյանովը, սակայն օդանավակայանում նրան թույլ չեն տրվել հատել երկրի սահմանը։

Ըստ Սողոմոնյանի՝ Գաբրելյանովին պատճառաբանել են, որ նա անցանկալի անձ է Հայաստանում և կարող է ապակայունացնել վիճակը երկրում։

«Արդյունքում, ընդամենը 24 ժամով մեր երկիր ժամանած Գաբրելյանովը ստիպված եղավ մոտակա չվերթով վերադառնալ Մոսկվա»,- հավելել է Սողոմոնյանը: