Երկրաշարժ Ադրբեջանում. ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10։14-ին

Ադրբեջանի Բիլյասուվարի շրջանում այսօր՝ մարտի 8-ին, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ-ին կից Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի երկրաշարժերի հետազոտությունների բյուրոն։

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 10։14-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ջալիլաբադ կայարանից 20 կմ հյուսիս։

Երկրաշարժի օջախը գտնվել է 37 կմ խորության վրա։ Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցումներն զգացվել են 4 բալ ուժգնությամբ, իսկ էպիկենտրոնին մոտ գտնվող շրջաններում՝ 3 բալ։