Անվճար երթուղի և տոնական համերգ. Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի շնորհավորանքը կանանց

Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը շնորհավորական ուղերձ է հղել.

«Հրազդան համայնքի սիրելի բնակիչներ,
Մարտի 8-ին՝ ժամը 15:00-ին, Սահմանադրության հրապարակում (Կենտրոն թաղամաս) տեղի կունենա տոնական համերգ-միջոցառում՝ նվիրված կանանց միջազգային օրվան: Իրենց կատարումներով հանդես կգան սիրված և ճանաչված երգիչներ:
Սիրով սպասում ենք բոլորիդ:

Հ.Գ. Սիրելի կանայք, Հրազդանում ներհամայնքային երթուղին սպասարկող տրանսպորտն իմ նախաձեռնությամբ և ոչ համայնքային միջոցներով մարտի 8-ին ձեզ համար կլինի անվճար»: