Երևանի որոշ վարչական շրջաններում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 22-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Աջափնյակ վարչական շրջանի՝ Բաշինջաղյան, Մարգարյան, Ֆուչիկի, Մազմանյան, Կարապետյան,Պարսեղովի, Շիրազի, Հ․Մելքումովի փողոցների, Հալաբյան 41-66 համարների՝ իրենց կոտորակներով,
Դավթաշեն վարչական շրջանի՝ Սասնա Ծռեր փողոցի,Դավթաշեն թաղամասի 1-10 փողոցների և նրբանցքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: