Սիսիան համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են. ովքեր են առաջադրվել

Սյունիքի մարզի Սիսիան համայնքում այսօր՝ մարտի 26-ին, ՏԻՄ ընտրություններ են:

Սիսիանում առաջադրվել են երեք քաղաքական ուժ՝ «Հայաստանի հանրապետական», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները:

ՔՊ-ի թեկնածուն Արման Սարիբեկյանն է , որը նաև համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է: ՀՀԿ ցուցակը գլխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության «Տաթեւ» մասնաճյուղի Սիսիանի ցանցի պետ Ջիվան Մարգարյանը:

ՔՈ կուսակցության թեկնածուն Ավագ Ասատրյանն է: