Մարտի 28-ին՝ ժամը 09:47-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյուրջյան փողոցում տեղի է ունցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյուրջյան փողոցից Նորքի 10-րդ փողոց տանող ավտոճանապարհին «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1964 թ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին։
Կարդացեք նաև:
Նոր որոշում. արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժները ևս կատեստավորվեն
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Սերգեյ Կոպիրկինի հետ
ՔՊ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել. Փաշինյանը ներկայացրել է Կառավարության կատարողականը
Ուժային կառույցների ներկայացուցիչները ներխուժել են ՀՅԴ մի շարք անդամների բնակարաններ. ահազանգ