Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ. ինչ հանդիպումներ են սպասվում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 12-15-ը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին: