ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։

Նա, մասնավորապես հանդիպումներ կունենա կառավարության պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Կկայանան նաև հանդիպումներ խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների  հետ։

Նշվում է, որ այցի նպատակը ԵԱՀԿ-ի ուՎրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման, անվտանգության առկա մարտահրավերների լուծման և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղության և կայունության խթանում է։