Որ ընկերություններն են Հայաստանի խոշոր հարկատուները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2023 թվականի առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա»-ն է: Այս ընկերությունը վճարել է մոտ 21 միլիարդ դրամի հարկ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս անգամ զիջել է դիրքերը եւ պետբյուջե վճարել է 35,4 միլիարդ դրամ հարկ։

Կոմբինատի հարկերը այս տարվա առաջին եռամսյակում կազմել են 15,4 միլիարդ։ Վճարած հարկերն ավելացրել է նաեւ «Գրանդ տոբակո»-ն՝ 7,8 միլիարդից հասցնելով 11,6 միլիարդի։ Հարկերն ավելացրել է նաեւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»-ը. ընկերությունը 2023-ի հունվար-մարտին բյուջե է վճարել 7,2 միլիարդ դրամ։ Հարկերի ծավալով աճ է գրանցել «Ակբա» բանկը։

Ընկերությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 7 անգամ ավելի հարկ է վճարել (7,1 միլիարդ դրամ)։ Մոբայլ սենթր արթ» ընկերությունը, որը զբաղվում է հեռախոսների վաճառքով, 2022-ի առաջին 3 ամիսներին վճարել էր մոտ 1,3 միլիարդ դրամի հարկեր: Հեռահաղորդակցության օպերատորներից էականորեն հարկերն ավելացրել է «Յուքոմ»-ը. եթե 2022-ի առաջին եռամսյակում ընկերությունը վճարել էր 2,4 միլիարդի հարկեր, այժմ այդ թիվը կազմել է 3,4 միլիարդը։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 1000 խոշոր հարկատուները միասին վճարել են 381 միլիարդ դրամ։

Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում