Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայրենի քաղաքում՝ Ռիզեում, Էրդողանի պատվին անվանակոչված համալսարանում ուսանողների զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Հայտնի է, որ համալսարանի ճաշարանում ճաշելուց հետո ուսանողների մոտ գլխապտույտ է սկսվել, ինչպես նաև սուր ցավեր որովայնի շրջանում:
Թունավորման հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 473 ուսանող: Դեպքի առիթով հետաքննություն է սկսվել:
Ավելի վաղ Թուրքիայի Մուղլա նահանգում 87 զինվոր էր հոսպիտալացվել սննդային թունավորման ախտանշաններով: Նույն օրերին Թուրքիայի Կաստամոնու քաղաքի զորամասերից մեկում Ռամադանի պահքի ժամի ավարտից հետո տոնական ընթրիքի մասնակցած զինվորներից 38-ը հոսպիտալացվել էին:
Կարդացեք նաև:
Քրեական հետապնդում հոր նկատմամբ․ ինչպես է աշխատում Գրիգոր Մինասյանը իշխանության հետ․ «Ժողովուրդ»
Շատ դատախազներ կլքեն համակարգը. խառնաշփոթ է. «Ժողովուրդ»
Երևանի քաղաքապետը հանդիպել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներկայացուցիչների հետ
Հռոմի պապն ընդունել է հայ հոգեւորականներին եւ համբուրել ՀԱԵ սրբազան կախազարդը