Դոլարը թանկացել է. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է փոխարժեքների նոր տվյալներ: Ըստ այդմ՝ մայիսի 2-ի դրությամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 386.85 դրամ՝ աճելով 0.21 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 423.91 դրամ (նվազել է 0.78 դրամով), բրիտանական ֆունտինը՝ 482.48 դրամ (աճել է 0.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու համար սահմանվել է 4.85 դրամ: