Մայիսի 18-19-ն առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-20-ը՝ նաև կարկուտ։ Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Մայիսի 18-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 16-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Կարդացեք նաև:
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների. նոր մանրամասներ
Խոստացավ խաղաղություն, բայց չիրականացրեց. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 156. «Ժողովուրդ»
Արագածոտնի մարզում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Իշխանական գործիչների սիրտը հանգիստ է ուզում, բայց նրանք զգուշացվել են. «Ժողովուրդ»