Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի

Մոսկվայում անօդաչու թռչող սարքերը հարվածել են երկու բնակելի շենքերի, Պրոֆսոյուզնայա և Ատլասովա փողոցներում:
Տուժածներ չկան, «Ռիա Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։

«Այսօր վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքում ոչ գզգալի վնասներ են եղել, դեպքի վայրերում են քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները: Նրանք պարզում են դեպքի հանգամանքները։ Այս պահին ոչ ոք լուրջ չի տուժել»,- գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Թելեգրամի իր ալիքում։