Կարճատև անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` Հուլիսի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում` Հուլիսի 3-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-5-ը, 7-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։