Կոչումը Մարդ, մասնագիտությունը՝ Բժիշկ

Վերջին տարիներին  հայ  իրականության մեջ մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկների, դժբախտաբար, ոչ հաճախ կարելի է հանդիպել։ Իսկ երբ հանդիպում ես,հասկանում ես,որ լավ բժիշկ լինելը ոչ թե մասնագիտություն է, այլ ՝ կոչում: Այս դեպքում շնորհակալական խոսքերն ավելորդ են արտահայտելու այն երախտիքը, որ զգում եմ Էրեբունի ԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Սարգիս Եղունյանի հանդեպ:  Չնայած երիտասարդ տարիքին, բժիշկը հասցրել է իր գիտելիքներն ու հմտությունը ի սպաս դնել առողջապահական ոլորտի իր ընտրած ուղղության մեջ:                                                                                                                                                                                                                                                                                                                                                    Իմ խոսքերը կարող են հաստատել այն հիվանդները, ովքեր հույսով ու հավատով են դիմում  են բժշկին ու հրաժեշտ են տալիս երախտիքի ու շնորհակալության անմեկնելի զգացումումով: Շնորհակալություն նաև Էրեբունի ԲԿ հիմնադիր տնօրեն Հարություն Քուշկյանին՝   իր գործի նվիրյալ մասնագետներին արժանիորեն գնահատելու համար:

Հասմիկ Նալբանդյան