Ոչ մի ժամանակավոր վարչակազմեր չեն քանդի ռուս-հայկական հարաբերությունները

Մոսկվան աշխատում է գործընկերների հետ ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերհեյ Լավրովը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի XX տարեկան հանդիպմանը։

«Ռուսաստանը հուսով է, որ Մոսկվայի և Երևանի միջև կապերը ոչ ոքի կողմից չի քանդվի։ ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին ՀՀ հայտարարություններն ինքնիշխան ընտրություն են, սակայն Ռուսաստանը հուսով է, որ ոչ մի ժամանակավոր վարչակազմեր չեն քանդի հարաբերությունները»,- հայտարարել է Լավրովը։