Նոր թվեր. որքան են կազմում Իսրայելի և Պաղեստինի կորուստները

Իսրայելը երեկ պաշտոնապես ռազմական դրություն է հայտարարել։ ՀԱՄԱՍ-ի աննախադեպ հարձակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը և ակնկալվում է, որ կավելանա, իսկ առևանգված և Գազայի հատված տեղափոխված ավելի քան հարյուր մարդկանց ճակատագիրը դեռևս պարզ չէ, հաղորդում է Times of Israel-ը:

Իր հերթին, պաղեստինյան WAFA գործակալությունը, վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, հայտնում է 413 պաղեստինցիների զոհվելու մասին։ Նշվում է, որ զոհվածների թվում կա 78 երեխա և 41 կին։