Նարեկ Բաբայանի մեքենայի համարանիշները 3 մլն դրամից ավելի արժեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որը 2022 թվականին նշանակվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ունեցվածք դիզելով, նոր մեքենաներ է ձեռք բերել։

Բաբայանը, երբ նոր էր նշանակվել փոխմարզպետի պաշտոնում, վարում էր TOYOTA VITZ մակնիշի փոքրիկ մեքենա, այժմ նա աշխատանքի է գնում Toyota Land Cruiser 300 մակնիշի ավտոմեքենայով, որն արժե մոտ 150 հազար ԱՄՆ դոլար։ Մեքենայի համարանիշները ոչ պակաս թանկարժեք են՝ 01OJ 01. այն արժե գրեթե 3 մլն դրամից ավելի։ Նիկոլ Փաշինյանի սիրելին դառնալով՝ Բաբայանը կարիերայի մեծ աճ գրանցեց։ Նաեւ կինն է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա վարում, որի արժեքը մոտավոր 40 հազար ԱՄՆ դոլար արժե:

Հիշեցնենք նաեւ, որ, բացի փոխմարզպետ եղած ժամանակ կուտակած ֆինանսական միջոցներից եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից ստացված եկամուտներից, Բաբայանը եկամուտներ ստանում է նաեւ «Նար-Ար» անվանումով ընկերությունից։ Սյունիքի մարզում կատարվող մեծ ծավալի բոլոր աշխատանքները, որոնք կապված են եղել կոմբինատի ֆինանսավորման հետ, իրականացրել է Բաբայանը իր եւ մտերիմների ընկերությունների միջոցով. օրինակ՝ նա բացել է «Նար-Ար» (Նարեկ-Արման ընկերների) անվանումով ճանապարհաշինարարական ընկերությունը՝ հայտարարված մրցույթներին մասնակցելու եւ շահելու նպատակով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում