«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Նոյեմբերի 9-ին, ժամը 07:00-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել 15 փրկարարական ծառայող:
Մոտ 3 հա տարածքում կան ծխացող օջախներ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին, ժամը 13:30-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրին հարակից անտառից ծուխ է նկատվում։
Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 6-ին, ժամը 17։51-ին։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 8 աշխատակից և «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 25 աշխատակից:
Կարդացեք նաև:
Չավուշօղլուն՝ Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցներին միանալու մասին
Ավետիք Չալաբյանին կալանքի տակ պահելը քաղաքական վրեժխնդրության հստակ դրսևորում է. Թագուհի Թովմասյան
Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում. «Ժողովուրդ»
Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»