Հայրենիքը փրկելու «տրամաբանությամբ»

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ նախկին պետ, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը օրերս մեկնել է Ռուսաստանի Դաշնություն և  տևական ժամանակ բնակվելու է այնտեղ: Հնարավոր է նրա մեկնումը պայմանանվորված է  այն հանգամանքով, որ իշխանությունները կրկին հետաքրքրություն են դրսևորել Վանեցյանների ընտանիքի հանդեպ: Մասնավորապես, օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ Վանեցյանի եղբոր հանդեպ քրեական վարույթ է հարուցվել: Ըստ մեղադրանքի՝ Կ․ Վանեցյանը «հանցավոր ճանապարհով ստացված գույք է օրինականացրել» (փողերի լվացում):

Իսկ հիմա «Հայրենիք» կուսակցության նախագահը մոռանալով, որ ոչ հեռու անցյալում զինվորագրվել էր հայրենիքը փրկելու գաղափարին, այժմ էլ զբաղված է սեփական անձը փրկելու գործով և քրեական հետապնդումից խուսափելու համար հեռացել է Հայաստանից: Հուսանք, որ  այդուհանդերձ նա  հավատարիմ  է մնացել իր սկզբունքին՝ «Կրիմ նաշ, կրիմ վաշ»-ի տրամաբանությանը։

Հայկանուշ Գրիգորյան