ԵՄ-ում կարող է ճգնաժամ սկսվել Ուկրաինային օգնելու պատճառով. Politico

Հրատարակության համաձայն՝ «քաղաքական ճգնաժամ կարող է բռնկվել դեկտեմբերի կեսերին կայանալիք գագաթնաժողովում, երբ ԵՄ առաջնորդները պետք է պատմական որոշում կայացնեն Ուկրաինայի՝ կառույց մուտք գործելու վերաբերյալ և կնքեն առանցքային բյուջետային համաձայնագիր՝ Կիևին 50 միլիարդ եվրոյի առաջկություն տրամադրելու համար»:

Այդուհանդերձ, նման ծրագրերը կարող են խարխլվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից, ով, ինչպես նշում է թերթը, պահանջել է սառեցնել ողջ քաղաքական և ֆինանսական գործընթացը՝ մինչև առաջնորդները համաձայնեն ամբողջությամբ վերանայել Բրյուսելի աջակցությունը Կիևին։

«Մենք գնում ենք դեպի լուրջ ճգնաժամ»,- թերթը մեջբերում է ԵՄ պաշտոնյայի խոսքերը։ Դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովը կլինի «ամենադժվարներից մեկը» պատմության մեջ, ասել է համայնքի բարձրաստիճան դիվանագետը:

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Politico-ին տված հարցազրույցում ասել է. «Ակնհայտ է», որ աճում են անհանգստությունները՝ կապված Ուկրաինային ԵՄ քաղաքական աջակցության հետ: «Սկզբում դա Հունգարիան էր, հիմա ավելի ու ավելի շատ երկրներ են հարցականի տակ դնում՝ ելք կա՞», – հավելել է նա։

Հրատարակությունը չի բացառում, որ բարդ իրավիճակում ԵՄ-ն ցանկանա Ուկրաինայի հետ կապված առանցքային հարցերի վերաբերյալ որոշումները հետաձգել հաջորդ տարվա սկզբին։