Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 46 չվերթ

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է առնվազն 46 չվերթ, ևս հինգը չեղարկվել է։

Մոսկվայի ժամանակով ժամը 6.39-ի տվյալներով՝ «Վնուկովո» օդանավակայանում 13 չվերթ է հետաձգվել, չորսը՝ չեղարկվել, «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ 10 չվերթ, մեկը չեղարկվել է, «Շերեմետևո» օդանավակայանում՝ 23 չվերթ է հետաձգվել։