Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում  դեկտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 23-ին սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև մառախուղ։

Մարզերում դեկտեմբերի 19-21-ը, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, դեկտեմբերի 21-ին, 22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ, դեկտեմբերի 23-ին՝ 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 22-ի և 23-ի գիշերը կբարձրանա 6-10 աստիճանով։