Շնորհակալություն, անմնացորդ նվիրումի համար

Երբ մարդը կանգնում էառողջական լուրջ խնդիրների առաջ, և ապավինում բժիշկների օգնությանը, այդ ժամանակ միայն սկսում է հասկանալ, թե որքան կարևոր է, որ բժիշկը մասնագիտական հմտություններից զատ, օժտված լինի նաև մարդկային բարձր որակներով:

Ես՝ որպես մեկը նրանցից, ում հարազատի առողջությունը հայտնվել է կյանքին սպառնացող վտանգի առաջ, երբ մի ժամը անգամ տարի է թվացել, ականակես եմ եղել, թե ինչպես  նվիրյալ բժիշկները  ջանք ու եռանդ չեն խնայել հիվանդի կյանքը փրկելու համար :

Հարգելի խմբագրություն, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով երախտագիտությունս հայտնել ճակատագրական պահին մեզ հանդիպած փորձառու, իրենց գործի գիտակ, ջերմ ու հոգատար բժիշկներին՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ընդհանուր և անոթային նյարդաբաններ Քրիստինե Քոսյանին և Աննա Պապոյանին: Բժիշկներ, ում մասնագիտական որակներն ու մարդկային վեհ արժանիքները համատեղվում են հիվանդի բուժման ճանապարհին:

Անսահման շնորհակալություն ձեզ, սիրելի բժշկուհիներ, շնորհակալություն՝ այն պրոֆեսիոնալ աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար, որով առաջնորդվում եք դուք: Թող Աստծո օրհնությունը ձեզ ուղեկից լինի:

Օֆելյա Գաբրիելյան