Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Դեկտեմբերի 25-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում, Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն տեղ-տեղ՝ ինտենսիվ, առանձին հատվածներում քամու ուժգնացում 28-33մ/վ, բուք, ճանապարհներին մերկասառույց։

Երևանում 25-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ ձնախառն անձրև։

Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք, ճանապարհներին նաև մերկասառույց։ Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան4-7 մ/վ, դեկտեմբերի 25-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 28-33մ/վ, դեկտեմբերի 26-ին՝ 14-17մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ի և 26-ի ցերեկը կբարձրանա 4-6 աստիճանով։