60 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հովհաննես Գալաջյանը

Այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան մահացել է «Իրավունք» թերթի երկարամյա գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը։

«Իրավունք» թերթի խմբագրությունից հայտնում են, որ նա հանկարծամահ է եղել:

Նշենք, որ դեկտեմբերի 2-ին լրացել էր Հովհաննես Գալաջյանի 60-ամյակը։