Տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ. սպասվում է ձյուն

Երևանում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին սպասվում է ձյուն։

Հունվարի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարզերում հունվարի 23-ին, 24-ի գիշերը, 27-ին շրջանների մեծ մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 23-ին ամենուրեք ձյան տեսքով։ Հունվարի 23-ին տեղումներն առանձին հատվածներում կլինեն ինտենսիվ, սպասվում է նաև բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։

Հունվարի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևելյան 3-6մ/վ, հունվարի 23-ին, 26-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում 14-16 աստիճանով։