Հանրապետությունում կդիտվի տեղումների դադար

Հունվարի 28-ի լուսադեմից հանրապետությունում կդիտվի տեղումների դադար։
Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։

Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում, հունվարի 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։
Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վ, հունվարի 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով։