Սպերցյանի գոլը հաղթանակ է բերել «Ալ Շաբաբի» դեմ խաղում

Դուբայում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում ռուսական «Կրասնոդարը» մրցել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Շաբաբի» հետ ուհաղթել Էդուարդ Սպերցյանի միակ գոլի շնորհիվ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հաղթական գոլը 15-րդ րոպեին խփել է 11-մետրանոց հարվածով։ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել երկրորդ խաղում անընդմեջ ու փոխարինվել 83-րդ րոպեին։

Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարի» կազմում փոխարինման է մտել ընդմիջմանը։

«Ալ Շաբաբի» կազմում առաջին հանդիպմանը մասնակցել է խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որն օրեր առաջ իսպանական «Սևիլիայից» է տեղափոխվել արաբական ակումբ։