Թուրքիայում գտել են 3 գյուղ, որտեղ միայն մեկական մարդ է ապրում

Թուրքիայում հայտնաբերվել է երեք գյուղ, որտեղ միայն մեկ բնակիչ կա, գրում է Türkiye թերթը՝ վկայակոչելով Վիճակագրության ինստիտուտի (Türkstat) տվյալները։

Երկրի բնակչությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 92 հազար 824 մարդով եւ կազմել 85 միլիոն 372 հազար 377 մարդ։

«Բիթլիսի կենտրոնական շրջանի Քայալըբաղը, Սիիրթի Կուրթալան թաղամասում գտնվող Չաթեփեն և Շըրնաքի Գյուչլուքոնաք թաղամասում գտնվող Աղաչյուրդուն նշվել են որպես ամենափոքր թվով բնակիչներ՝ 1-ական հոգի»,- գրում է հրատարակությունը։

Քյութահիայի Էմեթ շրջանի Կալֆալար գյուղում բնակվում է 2 մարդ, Շըրնաքի կենտրոնական շրջանի Չևիզդյուզյու գյուղում՝ 3, Իդիլ շրջանի Մագարաքոյ գյուղում՝ 4 մարդ, Բինգյոլի Եդիսու թաղամաս՝ 4, Չանաքքալեի Չան շրջանի Կազաբաթում՝ 4 մարդ։

«Այս գյուղերը դասվել են ամենափոքր բնակչությամբ գյուղերի շարքին»,- նշում է թերթը։