Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չինարեն ու իսպաներեն գրառում է կատարել Weibo չինական հայտնի սոցիալական ցանցում։
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը ներողություն է խնդրել, որ փետրվարի 4-ին չէր կարողացել մասնակցել Հոնկոնգի առաջնության բոլոր աստղերի թիմի դեմ ընկերական խաղին։ Նա նշել է, որ խաղադաշտ դուրս չի եկել վնասվածքի պատճառով և հույս է հայտնել, որ կունենա դարձյալ Հոնկոնգ մեկնելու ու երկրպագուներին իր խաղով ուրախացնելու հնարավորություն։
Հոնկոնգում կայացած խաղի ժամանակ տեղացի երկրպագուները սուլել էին «Ինտեր Մայամիին» ու Մեսսիին, որը հանդիպմանը հետևել էր պահեստայինների նստարանից։
Կարդացեք նաև:
Փառուխում իրավիճակն այս պահին հանգիստ է. վիրավորված զինծառայողի վիճակը կայուն է
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ամփոփ զեկույց է ներկայացրել միջազգային կառույցներին լրագրողների իրա...
Ֆինլանդիան բավարարել է Թուրքիայի արտահանձնման դիմումը
Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով մեղադրանք է առաջադրել ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյ...