Ադրբեջանի և Ռուսաստանի իրավական կառույցների միջև համագործակցության ծրագիր է ստորագրվել

Ադրբեջանի գլխավոր դատախազը հանդիպել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի հետ։

Քամրան Ալիևը և Ալեքսանդր Բաստրիկինը Բաքվում կայացած հանդիպմանը մտքեր են փոխանակել հանցավորության դեմ պայքարում համագործակցության շուրջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջև ստորագրվել է 2024-2026 թվականների համագործակցության ծրագիր։