Հայտնի է դարձել՝ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին ահաբեկչության մասին նախազգուշացնելու պատճառը

Ամերիկյան հետախուզությունը Ռուսաստանի Դաշնությանը նախազգուշացրել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատրաստվում է ահաբեկչություններ իրականացնել ՌԴ-ում, հայտնում է CNN-ը՝ հղում տալով աղբյուրներին։

Ըստ տեղեկատվության՝ նման տեղեկություն ստացվել է 2023 թվականի նոյեմբերից, սակայն պարզ չէ՝ արդյոք դա է հիմք հանդիսացել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կողմից մարտի 7-ին ահաբեկչական սպառնալիքի մասին նախազգուշացման հրապարակման համար։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին Fox News-ին ասել էր, որ դեռևս չի կարող ասել, թե որքանով են կապված ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը և Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը: