Ֆրանսիայից պատվիրակություն կժամանի Հայաստան

Ապրիլի 19-26-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազզ գլխավորած պատվիրակությունը:

Ֆրանսիայից ժամանանող պատվիրակությանը ԱԺ-ում կընդունի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: