Շնորհակալություն, Բժիշկ

Բժիշկ լինելը սոսկ մասնագիտություն չէ, այլ կոչում, որին արժանանում են նվիրոււմի ու տքնաջան աշխատանքի շնորհիվ: Էրեբունի ԲԿ-ի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքի վարիչ Թամարա Կանայանը կոչումով բժիշկ է, իր գործի անմնացորդ նվիրյալը, ում հավատում ու վստահում են նրան դիմող բոլոր բուժառուները: Չնայած երիտասարդ տարիքին , բժշկուհին իր աշխատանքով և բուժառուների հանդեպ սրտացավ վերաբերմունքով մեծ վստահություն  է վայելում:

Հատկանշական է, որ բժշկի մասնագիտության հանդեպ սերը նրան փոխանցվել է հորից՝ վաստակաշատ բժիշկ Ռուբեն Կանայանից, իսկ տարիների աշխատանքն ու փորձառությունը ներդաշնակվել են բժշկուհու մարդկային արժանիքների հետ: Թամարա Կանայանի հետ յուրաքանչյուր հանդիպում հերթական անգամ հաստատում է, որ ընտրելով բժշկի մասնագիտությունը՝ նա, Հիպոկրատի երդմանը հավատարիմ, փորձն ու գիտելիքներն ի սպաս է դրել մարդկանց առողջության պահպանման կարևորագույն գործին: Իսկ նրան ուղղված երախտիքի խոսքերն ամբողջացնում են կոչումով բժշկի կերպարը: Կրկին ու կրկին շնորհակալություն Ձեզ, սիրելի բժշկուհի, շնորհակալություն, որ միշտ հիվանդների կողքին եք և որպես մարդ և որպես մասնագետ:

Առանձնակի շնորհակալությունս եմ հայտնում Էրեբունի ԲԿ հիմնադր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանին՝ բժշկական կենտրոնում   փորձառու բժիշկներ ունենալու և  նրանց շնորհիվ հիվանդների բուժումը  բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Կարինե Դավթյան