«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից հաշվետու ժամանակահատվածում 721 ծանուցումների հիման վրա ստացել եւ հայտարարագրման համակարգ է մուտքագրել 1963 հայտարարատու պաշտոնատար անձանց՝ պաշտոնի նշանակվելու կամ պաշտոնից ազատվելու վերաբերյալ տվյալներ, որոնք վերաբերում են 2843 փոփոխությունների։
Վերը նշված փոփոխություններից 1423-ը եղել են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, 1420-ը՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու մասին։ Հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ համակարգում գրանցված, գործող պաշտոնատար անձանց թիվը կազմել է 6158