Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության մեկնարկին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ նախորդ շաբաթ տրված հանձնարարականը ոչ ամբողջությամբ է կատարվել․
«Հաջորդ շաբաթվանից, եթե նույնը կրկնվի, կսկսենք գնալ նկատողությունների ճանապարհով՝ անհատական բարձրաձայնելով»,- ասաց նա։
Ավինայնը նաև նշեց, որ ակտիվ քաղաքացի հարթակում կան հանձնարարականներ, որոնք բացվել են դեռևս ապրիլ, մայիս ամիսներին։
«Խաղի կանոնը հետևյալն է՝ քաղաքացին, երբ որևէ խնդիր բարձրաձայնեց «Ակտիվ քաղաքացի» հարթակով, մենք պատասխանի համար ունենք ընդամենը 3 օր՝ փոսալցման աշխատանք է, կանաչապատման աշխատանք է․․․ Քաղաքացին պետք է 3 օրվա ընթացքում տեղեկանա՝ կա՛մ խնդիրը լուծվել է, կա՛մ ինչ ժամկետում է լուծվելու»,-ասաց նա։
Կարդացեք նաև:
Երբ պետությունը ձևով խորհրդարանական է, իսկ բովանդակությամբ՝ ոչ. Թագուհի Թովմասյան
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՀՀ ԱԳ նախարարը Նիդերլանդների գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստա...
ԱԺ պատգամավորների օգնականները պարգևավճար են ստացել․ ՔՊ ղեկավարությունը հաղթեց․ «Ժողովուրդ»