Հայաստանում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

Հայաստանում նոյեմբերի 18-ի գիշերը, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

«Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Երևանում նոյեմբերի 18-ի գիշերը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև։