Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խաչակնքվել է «համատեղ երեխայի ծննդի» մասին բառերից հետո:
«Երեք տարի առաջ մենք Ձեզ հետ երեխա ունեցանք՝ շատ տաղանդավոր եւ շնորհալի», — ասաց լրագրողը մամուլի ասուլիսի ժամանակ: Ինչին ի պատասխան նախագահը խաչակնքվեց: «Դե, փառք Աստծո»,- ծիծաղով ասաց Պուտինը:
Լրագրողը բացատրեց, որ խոսքը «Շնորհալի երեխաներ» պորտալի ստեղծման մասին է: