Սաակաշվիլին թքում է վրացի եւ ուկրաինացի ժողովրդի դեմքին

Այն, ինչ Սաակաշվիլին է անում՝ թքում է վրացի ժողովրդի դեմքին եւ թքում է ուկրաինացի ժողովրդի դեմքին: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակը:

«Այն, ինչ Սաակաշվիլին է անում՝ թքում է վրացի ժողովրդի դեմքին եւ թքում է ուկրաինացի ժողովրդի դեմքին: Դուք ինչպե՞ս եք դա ընդհանրապես հանդուրժում: Անկախ հանրապետության նախագահը Ուկրաինայով մեկ վազում է եւ հայտարարում, որ ինքն ուկրաինացի է: Ուկրաինայում ի՞նչ է, իսկական ուկրաինացիներ չկա՞ն: Այնպես ցավալի է դա տեսնելը, սիրտս արյունով է լցվում»,- նշել է Պուտգինը: